Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված երկու հոգևորականների նահատակ է հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արգենտինական «infobae»-ը կայքը, այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Հռոմի պապն արտոնել է հրամանագրի հրապարակումը, որում նշվում է. «Աստծո ծառաներ Կապուցինների կրտսեր վանականների միաբանության քահանաներ Լեոնարդ Մելկինը և Թոմաս Սալեհը նահատակվել են 1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով»:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Բեյրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Բաաբդաթ քաղաքում երկու միսիոներները ձերբակալվել, կտտանքների են ենթարկվել և սպանվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել