Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ունեն։
Կյանքեր փրկող Մարդկանց ձեռքերն հիմա այսպիսի տեսք ունեն․․․ Բժշկի ձեռք, ով ձեռնոցով աշխատել է շուրջ 10 ժամից ավել, Զինվորի ձեռք, ով կռիվ է տալիս առաջնագծում․․․
2 հզոր Բանակներ՝ Զինվորներ ու բուժաշխատողներ, այսօր իրենց կյանքի գնով անում են անհնարինը․․․»։