Մեկ օրում կորոնավիրուսից 41 մարդ է մահացել, ևս 9-ը՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել