Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են.

«Այսօր առավոտյան Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր»:

Հիշեցնեք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ֆրանսիայում հայերը Լիոն քաղաքի մոտակայաքում փակել են A7 ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Կիրակոսյանը, առաջացած խցանման մեջ նաև թուրքեր են եղել, ովքեր մեքենաներից իջել են դանակներով, մահակներով, մուրճերով ու հարձակվել հայերի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել