Հրաժեշտ տվեցի մարզպետի աշխատակազմի գործընկերներին․ Արգիշտի Մեխակյան

Այսօր հրաժեշտ տվեցի մարզպետի աշխատակազմի գործընկերներին՝ նոր պաշտոնում իմ առաքելությունը շարունակելու նախաշեմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։

«Շնորհակալություն հայտնեցի թիմին համատեղ անցած ճանապարհի, նվիրվածության և արդյունավետ աշխատանքի համար՝ հատկապես ընդգծելով փոխադարձ վստահության ու միասնականության մեծ նշանակությունը մարզում իրականացված փոփոխությունների և հաջողությունների գործում։

Իմ խոսքում նշեցի, որ անկեղծ երախտագիտություն եմ հայտնում յուրաքանչյուրին՝ ունեցած ներդրման, պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար` ցանկանալով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անդադար առաջընթաց աշխատանքային գործունեության մեջ։
Վերջում վստահեցրեցի, որ նոր պաշտոնում ևս շարունակելու եմ ծառայել Հայաստանի զարգացմանն ու հանրային արժեքների առաջմղմանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել