Փաստաբանների պալատի և հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

2025 թվականի հուլիսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի, ի դեմս նախագահ՝ Սիմոն Բաբայանի, և ՀՀ հաշտարարների պալատի, ի դեմս նախագահ՝ Գայանե Դեմիրչյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում համագործակցել հուշագրով նախատեսված ուղղություններով՝ իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ:

Կողմերը պայմանավորվել են նաև նպաստել փոխադարձ համագործակցության զարգացմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել