Ֆրանսիայում հայերը Լիոն քաղաքի մոտակայաքում փակել են A7 ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Կիրակոսյանը, առաջացած խցանման մեջ նաև թուրքեր են եղել, ովքեր մեքենաներից իջել են դանակներով, մահավկներով, մուրճերով ու հարձակվել հայերի վրա։
Նրանցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, շտապօգնություն է ժամանել։ Նրա խոսքով, տեսել են 5 հոգու, որոնք մի կերպ կարողացել են փախչել։
Կարեն Կիրակոսյանը նշում է, որ ոստիկանությունն է ժամանել, փորձում են պարզվել կատարվածը։
Քիչ անց հայերը որոշել են բացել ճանապարհը, քանի դեռ ավելի լուրջ բախումներ չեն եղել, որևէ մեկը նորից մարմնական վնասվածք չի ստացել։
Այլ ականատեսների խոսքով, հարձակում գործած թուրքերին բռնել են։