Թույլ չեն տալիս երեխային փոխանցել մորը․ Զարուհի Փոստանջյան

Երեք ամսով կալանավորված կնոջ 8 ամսական երեխան գտնվում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի մոտ։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մինչև այս պահը թույլ չեն տալիս, որ երեխային փոխանցի մորը։

Նա հայտնել է, որ մյուս երեխաներն էլ տանն են և լաց են լինում․ «Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել մեր իրականության մեջ»։

Այսօր՝ հուլիսի 11-ին, Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոտանջյանը։

«Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»,-ասված է նրա հայտարարության մեջ։

Նշվում է, որ կինը երեք անչափահաս երեխա ունի, փոքրը՝ 8 ամսական։

Խափանման միջոցին առնչվող Iravaban.net-ի հարցին ի պատասխան դատարանից հայտնեցին, որ ի սկզբանե մեղադրյալ Լ․ Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստերին, հրաժարվել է նաև հանրային պաշտպանից և չի ենթարկվել դատարանի կողմից բերման ենթարկելու որոշմանը, չի ենթարկվել ոստիկանների օրնական պահանջին, ինպես նաև չի ենթարկվել իր նկատմամբ կիրառած տնային կալանքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել