«Բեկոն պրոդուկտ»-ի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է

«Բեկոն պրոդուկտ»-ի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի):

Լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025թ, մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝ (ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրեներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03․07․2025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «Բեկոն Պրոդուկտ»):

Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել