Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Արթուր Սարգսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը

Iravaban.net-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Պատգամավորը բնակվում է կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ։

Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք

Պատգամավորը համատեղ սեփականության իրավունքով ունի 1 բնակարան՝ Երևանում, որը գնվել է 2022-ին։

Միանձնյա սեփականության իրավունքով էլ 1 բնակարան ձեռք է բերել Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2002 թվականին։

Միանձնյա սեփականության իրավունքով ունի 1 հասարակական նշանակության և 1 արտադրական նշանակության շինություն։ Դրանք երկուսն էլ գտնվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, և գնվել են 2002-ին։

Տրանսպորտի միջոց

Արթուր Սարգսյանը հայտարարագրել է 2019-ին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնել է հենց 2019 թվականին։

 Հանձնված և վերադարձված փոխառություններ

Աշոտ Օրդուխանյան անունով անձից պատգամավորը փոխառել է 15,500,000 դրամ գումար, որը տարվա վերջում կազմել է 15,000,000 դրամ։

Բանկային հաշիվների մնացորդներ 

Բանկերում, որոնց անունները նշված չեն, Սարգսյանը ունեցել է հետևյալ դրամական միջոցները՝ 5,024 դրամ, որը տարվա վերջում կազմել է 167,668 դրամ, 4,311 դոլար, որը տարվա վերջում կազմել է 4,716 դոլար, 527,221 դրամը տարվա վերջում դարձել է 845,732 դրամ և 277 դրամը՝ 10,085 դրամ։

 Կանխիկ դրամ

Կանխիկ դրամի չափը տարվա սկզբում կազմել է 10,500,000 դրամ, տարվա վերջում` 11,000,000 դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

Պատգամավորը հայտարարագրել է եկամտի 4 աղբյուր։ «Ակբա» բանկից ստացել է եկամուտներ՝  2,332,332 դրամի և 284 դոլարի չափով։

ԱԺ աշխատակազմից ստացել է աշխատավարձ՝  9,086,664 դրամի չափով։

ՊԵԿ-ը եկամտային հարկի վերադարձ է կատարել 1,915,000 դրամի չափով։

Եկամտի ընդհանուր չափը կազմել է 13,443,094 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Փոխառության մնացորդը կազմել է 15,000,000 դրամ։ Վարկի մայր գումարի չափը կազմել է 49,070 դոլար։

Ուսումնասիրելով Արթուր Սարգսյանի կնոջ՝ Շուշան Հովհաննիսյանի հայտարարագիրը, տեսնում ենք, որ վերջինս ունի 6 հողամաս՝ Սյունիքի մարզի Վաղատին գյուղում։ Դրանք բոլորը ձեռք են բերվել 2011 թվականին։

Հայտարարագրված է նաև համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող բնակարան՝ Երևանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել