Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել

Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին թուրքական ազգային արժույթi` լիրայի փոխարժեքը աննախադեպ անկում է գրանցել։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԱՄՆ դոլարի դիմաց այն կազմում է 8 թուրքական լիրա։ Աճուրդում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարություններին, առաջին հերթին՝ Ֆրանսիային, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Թուրքիայի նախագահի խոսքերին պատասխան արձագանքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։ ԵՄ-ն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել