Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Դավիթ Փահլևանյանի գործի քննությունը, որի ժամանակ ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ Դավիթ Փահլևանյանը մեղադրվում է համակարգչում և հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու, 16 տարին չբոլորած անձի հետ անառակաբարո գործողությունների կատարում նախապատրաստելու, պոռնկության և պոռնոկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններին երեխային ներգրավելու փորձի համար` ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ , 34-142 և 36-166 հոդվածի առաջին մասերով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Փահլևանյանը 2012 թվականի օգոստոսի 18-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում Նարեկ Համաբարձումյան կեղծ անվամբ ` էլեկտրոնային նամակագրական կապի մեջ է մտել ութամյա աղջկա հետ: Փահլևանյանը ներկայացել է որպես մանկական ֆիլմեր նկարահանող անձ: Աղջկա մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով խոստացել է վարձատրության դիմաց նրան ևս նկարհանել տարբեր ֆիլմերում և սերիալներում: Էլեկտրոնային նամակագրության ժամանակ ամբաստանյալն աղջկան բացատրել է, թե ինչպես են տեղի ունենում սեռական հարաբերությունները տղամարդու և մանկահասակ աղջկա միջև, տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակությունը և համոզել, որ հանդիպեն: Հանդիպումը պետք է կայանար շենքի տանիքում: Ողջ ընթացքում մեղադրյալի հետ նամակագրական կապի մեջ է եղել աղջկա մայրը, ով հանդիպման վայրը և ժամը հայտնել է իրավապահ մարմիններին: Դավիթ Փ.-ը վստահ լինելով, որ կարողացել է համոզել աղջկան գալ հանդիպման՝ խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերաթյուն ունենալու և այղ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բոնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Հավելենք, որ դատական հաջորդ քննության ժամանակ դատարանը կլսի պաշտպանի ճառը:
Աղբյուրը` Իրավաբան.net