Ա. Կաբալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Կ. Մելիքսեթյանի վրա և նրանից հափշտակել ոսկյա վզնոցը` ոսկյա խաչով և երկու հատ ոսկյա մատանի:
Բացի այդ, նմանատիպ ձևով հարձակվել է անչափահաս Ա. Եգորյանի վրա, հափշտակել 8000ՀՀ դրամ, այնուհետև շարունակելով իր իր հանցավոր գործողությունները վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Քրեական գործը /2 հատոր / գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ա. Կաբալյանը կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net