ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: