«Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը գրել է․
«Ռազմի խոհեր
Այսօր մերօրյա Սարդարապատ է` մեր Սարդարապատը։ Եվ սահմանին հնչող ահազանգը պիտի ռազմակոչի և հայրենականչի վերածվի։ Այս մարտը յուրաքանչյուր հայու և համայն հայության ճակատամարտն է՝ հանուն Նոր Հայաստանի։ Ռազմաճակատում ճարտարապետվում է աշխարհագրական ավելի հզոր սահմաններով և ռազմավարորեն առավել անխոցելի Հայաստանը։ Պատերազմի զնդանում վերաթրծվում է հայոց անպարտ ոգին, որն էլ հենց կռելու է հայոց նոր ու վեհակերտ սահմանները»։