ԵՄ-ն դատապարտում է Ղարաբաղում շարունակվող մարտերը զինադադարի հայտարարումից հետո

Եվրամիությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք ուժի մեջ են մտել Երևանի ժամանակով հոկտեմբերի 18-ին 00։00-ին։

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի համատեղ հայտարարումը <…> ԵՄ-ն դատապարտում է այն փաստը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, և կան տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ռազմական գործողությունների շարունակության մասին»,-նշվում է ԵՄ ներկայացուցիչ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով Ջոզեֆ Բորելի հրապարակած հայտարարության մեջ:

«Ես պարզապես հեռախոսով խոսեցի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ` նրանց փոխանցելու, որ զինադադարը պետք է լինի անվերապահ և պետք է խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ես նաև շեշտեցի, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն », – ավելացրել է քաղաքական գործիչը:

Սա ԵՄ-ի ոչ առաջին, ինչպես երևում է, նաև ոչ վերջին կոչն է լինելու։ Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել