Մեր եղբայրական երկրին, Հայաստանին, հաղթանակ ենք մաղթում․ ՌԴ տեղափոխված վիրավոր լրագրող

«Ռոսիա» թռիչքային ջոկատի հատուկ վարչությունը Մոսկվա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում հրետակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թռիչքի ժամանակ ռուսները քնել են: Լրագրողները բուժման են ուղարկվել Վիշնևսկու վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոն:

Լևոն Արզանովը ինքնաթիռից իջնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ հաջողություն է մաղում եղբայրական երկրին, Հայաստանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել