Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, սակայն ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը դատական նիստին չէին ներկայացել: Դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ գործով երկու ամբաստանյալ Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ գործը դատաքննության փուլում է, շարունակում են հարցաքննել վկաների:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net