Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վլադիմիր Գրիգորյան նախագահությամբ, շարունակեց ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը: Դատարանն արդեն ստացել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որում նշված են դատարանի կողմից բարձրացված հարցերի պատասխանները:
Քանի որ գործով երկու դատախազները չէին ներկայացել դատական նիստի, նիստը հետաձգվեց: