Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ պետք է քննվեր քրեական գործը` ըստ մեղադրանքի ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի և Մինաս Մկրտչյանի դեմ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:Նիստը հետաձգվեց, քանի որ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն` հրաժարվելով իր ներկայացուցչից, փաստաբան Մուշեղ Շուշանյանից:
Դատարանը նիստի ընթացքում բազմիցս նախազգուշացնում էր տուժողի իրավախահաջորդին` դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ: Մովսես Խաչատրյանը պարբերաբար վիրավորական խոսքեր էր ուղղում ամբաստանյալների հասցեին:
Տուժողի իրավահաջորդ, մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը, նիստի ընթացքում անընդհատ կրկնում էր, որ իր երեխային հողն են դրել սույն գործով ամբաստանյալները, որոնք հիմա ազատ ման են գալիս (նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը):
Հաջոդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ին:
Աղբյուրը` Իրավաբան.net