Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ջրծաղիկով հիվանդ զինվոր մահվան գործի նիստը հետաձգվեց

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործով հերթական նիստը պետք է կայանար այսօր` դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստին ներկա չէր ամբաստանյալներից Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը ստիպված եղավ դատական նիստը հետաձգել մինչև դեկտեմբերի 8-ը: Նշենք նաև, որ այսօրվա նիստին ներկա չէին տուժող կողմն ու նրանց իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ համաձայն ըստ մեղադրական եզրակացության` Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել