Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վերջին հնարավորությունը ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործով

Ապրիլի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ջրծաղիկով հիվանդ զինվորի` Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատական նիստը:

Նիստին ներկա չէին տուժողի իրավահաջորդ` Մովսես Խաչատրյանը և իրավահաջորդի ներկայացուցիչ` փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Մեղադրող դատախազը հայտնեց, որ կարող են դատական նիստը սկսել առանց իրավահաջորդի, քանի որ նա չի հայտնել իր բացակայության պատճառը, իսկ նախորդ նիստին ասել է, որ դատական նիստը անհարկի ձգձգվում է: Դատախազին միացան նաև ամբաստանյալների պաշտպաններ` Վարդուհի Էլբակյանը և Լևոն Պողոսյանը:

Դատարանը որոշեց ևս մեկ հնարավորություն տալ տուժողի իրավահաջորդին՝ ներկա գտնվելու դատական նիստին: Նախագահող դատավորը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդն է բողոքը բերել Վերաքննիչ դատարան, այդ իսկ պատճառով նրան կտա վերջին հնարավորությունը, որ մյուս նիստին ներկա լինի, իսկ բացակայելու դեպքում նիստը տեղի կունենա առանց տուժող կողմի: Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև մայիսի 12-ը:

Հիշեցնենք, որ զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և նույն զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին: Նրանցից առաջինը մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ` անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս, իսկ Միքայել Միքայելյանը, ըստ մեղադրականի` անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, վարակի կանխարգելման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ:

Առաջին ատյանում այս գործը կարճվել է, ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատական ակտ է կայացվել: Տուժող կողմը վերաքննիչ բողոք է բերել:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել