Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործը. Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի գործով տուժող կողմը վերաքննիչ բողոք էր բերել՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալներ Մինաս Սերգեյի Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդ. 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարել և կարճել առաջին ատյանի դատարանի փետրվարի 5-ի որոշումը`ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու մասին: Գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով քննություն իրականացնելու նպատակով:

Վերաքննիչ դատարանի կազմի մեջ մտնող երրորդ դատավորը համաձայն չի եղել մյուս երկուսի հետ և առանձին կարծիքով է հանդես եկել՝ գտնելով, որ բողոքը պետք է մերժել, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել ուժի մեջ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ դատարանը ընդամենը բողոքի հիմքերից մեկին է անդրադարձել և բավարարել. «Այսինքն՝ արդյունավետ քննություն չիրականացնելու մասով առհասարակ մեր բողոքի փաստարկներին դատարանը չի անդրադարձել»,- նշեց նա՝ հավելելով, որ Վերաքննիչը անդրադարձ է կատարվել միայն այն հանգամանքին, որ տուժող կողմը քաղաքացիական հայց էր ներկայացրել, սակայն առաջին ատյանի դատարանն այդ հարցին որևէ լուծում չէր տվել՝ համաներման ակտ կիրառելով. «Համաներման մասին որոշումը արձանագրում է, որ եթե կա քաղաքացիական հայց, որը չի բավարարվել և այդ վնասը չի հատուցվել, ապա համաներում կիրառվել չի կարող»,- եզրահանգեց փաստաբանը:

Այնպես որ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի համար սահման է ծավալել՝ նորից քննության անդրադառնալ նշյալ հանգամանքներին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել