Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան մեջ մեղադրվողների գործը կարճվեց

Այսօր` փետրվարի 5-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակեց Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատական ակտը:

Հիշեցնենք` զինվորը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և նույն զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին: Նրանցից առաջինը մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ` անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս, իսկ Միքայել Միքայելյանը, ըստ մեղադրականի` անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ:

Վլադիմիր Գրիգորյանն այսօր դատարանում հրապարակեց քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատական ակտը: Մինչ այս պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել վերաբերյալ. «ՀՀ ԱԺ կողմից 2013թ. հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ` կարճել քրեական գործի վարույթը»,- նշեց դատավորն` իր ակտով դադարեցնելով երկու ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և վերացնելով որպես խափանման միջոց կիրառված «Չհեռանալու մասին ստորագրությունը»:

DSC00491-copy

Պաշտպաական կողմը: Ամբաստանյալները` աջից, պաշտպանները` լուսանկարի ձախ կողմում

DSC00065-copy1-440x293

Տուժող կողմը: Ձախից` Մուշեղ Շուշանյան (փաստաբան), աջ կողմում մահացած զինվորի հայրը` Մովսես Խաչատրյանը: Նրանք բոյկոտել էին դատական նիստը և ներկա չեն գտնվել ինչպես դատական վիճաբանությունների փուլին, այնպես այսօր` դատական ակտի հրապարակմանը

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել