Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել կոչով, որում ասված է.
«Սիրելիներ, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են, և մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը Աստծո օգնականությամբ և ողջ հայության միասնականությամբ վերստին պսակելու ենք հաղթանակով։ Մեզ ոգեշնչում է հայրենասիրական և հաղթական այն ոգին, որով մեր ժողովրդի զավակները շտապում են լրացնել հայրենիքի պաշտպանների շարքերը և միավորել ուժերն ու հնարավորությունները` ի խնդիր անշրջելի հաղթանակի:
Այսօր պահն է, որպեսզի ազգովի անվեհեր պայքարով մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց և վկայենք մեր միասնականության ուժն ու ոգու անպարտելիությունը։ Մեր հերոսական մաքառումները՝ արձանագրված հայոց պատմության փառավոր էջերին, ապացուցել են, որ ազգային համախմբումն ու միասնականությունն են հաղթանակներ կերտում և պարզում լուսավոր հորիզոնները մեր գալիքի»։