Կորոնավիրուսով հիվանդների հաստատված 532 նոր դեպք ունենք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր   51382 դեպք, որոնցից.

  •  44406-ն` առողջացած,
  •  966-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 3-ն են)
  • 5370 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 301–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 3 դեպք է գրանցվել)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 300224 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 532 նոր դեպք և  187 առողջացած, կատարվել է  3897  թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել