ԱՀ նախագահի հրամանագրով արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը, ում զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում, պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման: Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ ՊԲ-ի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը՝ ստորև:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին:
Դա արել եմ հատուկ ընթացակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»: