Արմենիա հեռուստաընկերության օպերատորը վիրավորում է ստացել հակառակորդի կրակից

Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ:

Քքիչ առաջ նաև հայտարարվեց, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց։

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է․ «Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել