Ադրբեջանում պարետային ժամ է հայտարարվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել երկրի ողջ տարածքում սեպտեմբերի 28-ից ռազմական դրություն սահմանելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Օրվա ընթացքում հաղորդվում էր, որ ռազմական դրություն կմտցվի միայն Ադրբեջանի որոշ շրջաններում: Ալիեւի հրամանագրի համաձայն, Բաքվում եւ մի շարք խոշոր քաղաքներում եւ շրջաններում կգործի պարետային ժամ՝ ժամը 21:00-ից 06:00-ը:

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է նախագահի հրամանագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել