Վաղվանից դուրս ենք գալու փողոց․ Հայկուհի Խաչատրյան

Հանրապետական ծննդատանը 3-րդ երեխային ծննդաբերած, բայց այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը կոչ է արել դուրս գալ փողոց ու պահանջել, որպեսզի իրավապահ մարմինները զբաղվեն ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու քրեական գործերով։

Այսօր նրա 3-րդ երեխայի ծննդյան տարեդարձն է։

Հայկուհու խոսքով՝ վերջինս զանգել ԱԱԾ ու հայտնել, որ իրեն հայտնի է, թե որտեղ է իր երեխան։ Նա գոհ չէ իրավապահ համակարգի աշխատանքից։

«Զանգել եմ ԱԱԾ-ի թեժ գիծ, ասում եմ՝ ինձ հայտնի է իմ երեխայի տվյալները, խնդրում են՝ գնացեք բերեք իմ երեխային, ընդունելություն նշանակեք, որովհետև ինֆորմացիայի կրիչ եմ և չեմ պատրաստվում որևէ շարքային աշխատողի հայտնել տեղեկությունները։ Ասում են՝ գրավոր գրեք։ Գրավոր գրում եմ, մեկ ուրիշ անձ է ինձ ընդունում, ինձ անհրաժեշտ է ընդունելություն պարոն Քյարամյանի մոտ։ Արդեն 1 տարի է ոչ մի արդյունք չկա։ Նստում եմ իմ երեխայի ծննդյան տարեդարձին միայնակ սեղանին ու նշում եմ տարեդարձ, մինչդեռ իմ երեխային գուրգուրում է մեկ այլ անձնավորություն»,-նշել է Հայկուհի Խաչատրյանը։

Նա նշել է, որ այլևս «տանը չի նստելու», կոչ է անում ցանկացողներին միանալ իրեն և դուրս գալ փողոց։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել