Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Համաձայն հրամանագրի, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի, ընդհանուր իրավասության դաշնային դատարանների և դաշնային արբիտրաժային դատարանների դատավորների աշխատավարձերը կբարձրանան երեք տոկոսով: