Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է օդում աէրոզոլների, այլ ոչ թե մակերեսների միջոցով: Այս մասին ասվում է Annals of Internal Medicine ամսագրի հոդվածում:
«Դեպքերի (կորոնավիրուսային հիվանդության) վերաբերյալ ներկայացված ապացույցները, ինչպես նաև կլաստերային զեկույցները ցույց են տալիս, որ շնչառական ճանապարհով վարակի փոխանցումը գերակշռում է, իսկ վարակված մարդկանց մոտ գտնվելը և վատ օդափոխությունը փոխանցման հիմնական գործոններն են», – ասվում է հոդվածում:
Նշվում է, որ կորոնավիրուսի մասնիկների մեծ մասը առաջին ախտանիշների հայտնվելուց մեկ օր առաջ է ի հայտ գալիս վարակվածների մոտ: Դրանից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, դրանց թիվը աստիճանաբար նվազում է: Գիտնականները եզրակացնում են, որ վարակելիության տեսանկյունից ամենավտանգավորը այն մարդիկ են, որոնք գտնվում են հիվանդության վաղ փուլում: