Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանը Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՝ ելույթ ունենալով կանանց ֆորումում:
«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, բանակի կեսը դնել զենքի տակ և փակել պետական սահմանը արևմուտքից՝ Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք ստիպված ենք փակել պետական սահմանը, ցավոք նաև մեր եղբայրական Ուկրաինայի հետ», – ասաց Լուկաշենկոն:
Նա ասաց, որ ինքը ագրեսոր չէ, նա մեծացել է մի գյուղում, որտեղ բոլորը պաշտպանում և օգնում էին միմյանց․ «Ցանկանում եմ դիմել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին. կենգնեցրեք ձեր խենթ քաղաքական գործիչներին, թույլ մի տվեք, որ պատերազմ սկսվի»:
Լուկաշենկան կանանց կոչ արեց չանհանգստանալ, քանի որ «տղամարդիկ կլուծեն այս խնդիրը»: