ԱԱԾ են հրավիրվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը և նրա հետ կապ ունեցող այլ անձինք: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ԱԱԾ հրավիրելու պատճառը Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգին է եղել։
«Այո, տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրվել Իշխան Զաքարյանը և այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշեցին ԱԱԾ-ից։