Պղծվել են Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ…
Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմաքարերը։ Այս անգամ՝ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը եւ Ռոբերտ Աբաջյանինը։
Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում»։

Իրավաբան․net-ը լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով հայտեց․

«Մալաթիայի ոստիկանության բաժնում հաղորդում կա, ուսումասիրություն է կատարվում։ Այս պահին ոստիկանության համապատասխան ծառայողները տեղում ուսումնասիրում են, փորձագետներ կան տարածքում»:

Հավելենք, որ նախնական տվյալներով դրանք մոմի հետքեր են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել