Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կանայք և խաղաղությունը նույնական չեն։ Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար։ Սակայն կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը։
Բոլոր կանայք չէ, որ մայր են։ Սակայն բոլոր մարդիկ մայր ունեն։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու սերունդների նկատմամբ հոգատարության ու սիրո, և ուրեմն՝ խաղաղության մայրական պահանջը։
Բոլոր կանայք չէ, որ քույր են։ Սակայն բոլոր կանայք կարող են քույր լինել միմյանց և տղամարդկանց համար։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու հավասարության ու երկխոսության, և ուրեմն՝ խաղաղության քրոջ պահանջը։
Բոլոր կանայք դուստր են։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու խաղաղություն ժառանգելու դստեր պահանջը։
#Womenforpeace #Կանայքհանունխաղաղության»: