86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ իրենից գողացել են 10.000 դոլար. ոստիկանություն

Օգոստոսի 24-ին 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր տվել, որ իր բնակարանում՝ պահարանի թաքստոցում, ունեցել է 19.000 դոլար և 640.000 դրամ, իսկ առավոտյան նկատել է, որ նշված գումարից 10.000 դոլարը և 640.000 դրամը անհետացել են:

Հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 25-ին 20-ամյա կասկածվողը բերման է ենթարկվել Չարբախի բաժանմունք: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել