Աշակերտների դիմակների կրման հետ կապված հնարավոր է փոփոխություն լինի, որոշ դեպքերում դպրոցի գործունեությունը կարող է դադարեցվել․ փոխնախարար

«Երեխաները սկսում են դպրոց գնալ կամ 6 տարեկանը լրացած, կամ մինչև դեպկտեմբերի 31-ը 6-ը լրանալու պարագայում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի համաձայն, դիմակների կրման պահանջի արգելքը նշվում է մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այսինքն առողջապահական նման ցուցում, որ երեխաներին 6 տարեկանից սկսած չի կարելի դիմակ դնել՝ չկա» այս մասին՝ դպրոցներում տարրական դասարանների աշակերտների դիմակներ կրելու հետ կապված, օգոստոսի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարի խոսքով, դիմակների կրման հետ կապված քննարկում է գնում հիմա։

«Անցում ենք կատարում 6-օրյա ռեժիմի, որը թույլ է տալիս կրճատել ամեն օր դպրոցում գտնվելու տևողությունը նաև այս տեսանկյունից։ Սա նշանակում է, որ ցածր տարիքի աշակերտները դպրոցում կարող են գտնվել 2,4 ժամ, ինչը, չեմ կարծում, որ շատ մեծ ժամանակահատված է․ հատկապես՝ հաշվի առնելով ընթացքում դասամիջոցների առկայությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։ Անդրադառնալով նաև այն կանոնին, որ դասամիջոցներին աշակերտները դուրս չեն գալու դասասենյակից, նա նշեց, որ դա արվում է դպրոցում վարակի տարածումը մաքսիմում չտարածելու համար։

«10 տոկոս և ավելի դեպքերում նախատեսվում է, որ դպրոցը չի գործի։ Դպրոցի գործունեությունը որոշակի ժամանակով կդադարեցվի և այսպիսի ռիսկի լոկալիզացիան, տեղայնացումը բխում է առաջին հերթին կրթության շարունակականությունն ապահովելու հանգամանքից»,-ասաց փոխնախարարը։

Գրատախտակին մոտ գալը ևս չի թույլատրվի։ Այս դեպքում երեխան վերցնում է կավիճը, բարձիկը և այլն, որն էլ էլի վարակի տարածման ռիսկի մեծացում է։

Ժաննա Անդրեասյանը նաև նշվեց, որ տարբեր առաջարկություններ ունեն դիմակների կրման հետ կապված և մինչև սեպտեմբերի 15-ը հնարավոր է լինեն որոշակի փոփոխություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել