Սեպտեմբերից նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստման վեբինար-դասընթացներ․ Ժաննա Անդրեասյան

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին․ «Սիրելի ուսուցիչներ,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մշակվել են Google Classroom, Microsoft Teams, Ուսումնառության ընդհանուր ձևավորում ուղեցույցները տեսադասերի ձևաչափով, որոնք հասանելի են առցանց հարթակում:
Բոլոր ուսուցիչները, իրենց ՏՀՏ և ուսումնառության ընդհանուր ձևավորման հմտությունները բարելավելու և զարգացնելու նպատակով, անարգել կարող են հետևել վերոնշյալ դասընթացներին հետևյալ հղումներով`
• Google Classroom ուղեցույց՝ https://bit.ly/344BFC1
• Microsoft Teams ուղեցույց՝ https://bit.ly/31NSPkx
• Ուսումնառության ընդհանուր ձևավորում՝ https://bit.ly/2E1K1PE
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերից վերոնշյալ երեք թեմաներով նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստման վեբինար-դասընթացներ: Այն ուսուցիչները, ովքեր կհաղթահարեն դասընթացների բոլոր պահանջները և դրանց ավարտին կլրացնեն համապատասխան թեստ, կստանան հավաստագրեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել