Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է․ նա կոմայի մեջ է

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ծանր վիճակում է, այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Ավելի վաղ Նավալնին հոսպիտալացվել էր օդանավակայանից Օմսկի հիվանդանոց։

S7 ավիաընկերությունը, որի ինքնաթիռով Նավալնին Տոմսկից Մոսկվա էր թռչում, հայտարարություն է տարածել, որ քաղաքական գործիչը ինքնաթիռում որևէ բան չի կերել կամ խմել: Baza-ի տեղեկություններով ՝ ոստիկանությունը հարցաքննել է այն սրճարանի աշխատակցին, ով թեյ է պատրաստել Նավալնիի համար (նա դա չէր հիշում)։ Տոմսկի օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել  տեսախցիկների բոլոր տեսագրությունները։

Ярмыш -ի տեղեկություններով ՝ հիվանդանոց են ժամանել Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Մոսկվայի ժամանակով ժամը 7-ին, Կիրա Յարմիշը հաղորդել է, որ Ալեքսեյ Նավալնին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է՝ թունավորման կասկածով: Ըստ նրա, քաղաքական գործիչը ինքնաթիռում իրեն վատ է զգացել, այդ պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում: Հիվանդանոցից հայտնել են, որ Նավալնին ծանր վիճակում է և միացված է թոքերի արհեստանական օդափոխման համակարգին: Թե որն է թունավորման պատճառը, անհայտ է:

Baza-ն գրել է, որ բժիշկները կասկածում են նատրիումի օքսիբուտիրատի միջոցով թունավորում։ Այն անզգայացման համար օգտագործվող նյութ է, որն օգտագործվում է փոքր չափաբաժիններով ՝ որպես հանգստացնող միջոց:

Նավալնիի հետ ևս 2 անձ է եղել, նրանք պնդում են, որ վերջինիս թունավորել են։

https://twitter.com/teamnavalny_om/status/1296314925917310976

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել