«Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե կա այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք։ Եթե կգտնեք ամենաժամանակակից բանակների թվում մի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում»․ այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։
Նա նշեց, որ այսօր էլ ոչ միայն Հայաստանի զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը՝ այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովությունն ունեցող զինված ուժերը։
Մանրամասները՝ տեսանյութում