Եթե կգտնեք ամենաժամանակակից բանակների թվում մի բանակ, որ 80-ականների զենք չունի՝ կհայտարարեմ, որ այդ գործից ոչինչ չեմ հասկանում․ Սերժ Սարգսյան

«Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե կա այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք։ Եթե կգտնեք ամենաժամանակակից բանակների թվում մի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում»․ այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։

Նա նշեց, որ այսօր էլ ոչ միայն Հայաստանի զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը՝ այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովությունն ունեցող զինված ուժերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել