Հարգելի դատավորներ, արդյո՞ք ընդունում եք, որ դուք չեք կարողանում անգամ 194 քվեաթերթիկ հաշվել․ Գևորգ Գյոզալյան

Որևէ մղում, որևէ նպատակ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը. իրենց ծառայողական-աշխատանքային պարտականությունները կատարող սպա և ենթասպաներ են սպանվել ու արդարադատությունը չի կարող իրականացվել ՀՀ օրենքների տրամաբանությունից դուրս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործին:

«Որևէ մղում, որևէ նպատակ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը. իրենց ծառայողական-աշխատանքային պարտականությունները կատարող սպա և ենթասպաներ են սպանվել ու արդարադատությունը չի կարող իրականացվել ՀՀ օրենքների տրամաբանությունից դուրս։ Իսկ եթե որևէ մեկը կփորձի պետությանը ահաբեկել, ապա խորհուրդ կտամ անգամ մտքով չանցկացնել»,- գրել է նա։Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ հիմա ավելի լուրջ․ մի քանի օր առաջ դատական իշխանության կայքում «Հաղորդագրություն» վերտառությամբ հայտարարություն տարածվեց, որ «ընտրություններում » հաղթած ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի պահանջով վերահաշվարկ է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ «Հաշվիչ հանձնաժողովը » (եթե չեմ սխալվում 5 դատավորներ) իրականում սխալ են հաշվել քվեաթերթիկները և 194 քվեաթերթիկների փոխարեն արձանագրել են 204 քվեաթերթիկ, այնինչ վերահաշվարկից հետո պարզվել է, որ այն 194-ն է: Չեմ ցանկանում, որ կոպիտ հնչի, բայց ո՞ւմ եք հիմարի տեղ դրել և եթե այդուհանդերձ համառորեն փորձում եք դնել, ապա խնդրում եմ պատասխանել. 1) Այդ 5 դատավորները, ովքեր չեն կարողանում անգամ 194 քվեաթերթիկ հաշվեն, ինչպե՞ս են վճիռներ գրում, ինչպե՞ս են նրանցից ոմանք ընտրությունների վերաբերյալ վեճեր քննելու, միգուցե՞ այդ դատավորներին չմակագրվեն պարզ թվաբանական գործեր,

2) 194 քվեաթերթիկ հաշվել չկարողացող դատավորների հետագա պաշտոնավարման հարց ինչո՞ւ չեք քննարկում, արդյո՞ք մենք կարող ենք վստահել այդ դատավորներին (իրականում նրանցից մեկի պրոֆեսիոնալիզմին ծանոթ եմ և կասկած չունեմ, որ այդ դատավորը ոչ թե 194 քվեաթերթիկ կարող էր միայնակ ՍՏՈՒՅԳ հաշվել, այլ շատ ավելին),

3) արդյո՞ք քրեական սպառնալիքից խուսափելու համար ոմանք մինչև վերահաշվարկը չեն բացել քվեատուփը, գեղեցիկ ձևով չեն հանել 10 ավել քվեաթերթիկները և նույնպիսի գեղեցիկ ձևով չեն կնքել քվեատուփը և խնդրել են Ստեփան Միքայելյանին, որպեսզի պահանջի վերահաշվարկ, քանի որ մնացած՝ պարտված թեկնածուները չեն պահանջել այն, եթե ոչ ապա

4) ի՞նչն էր պատճառը, որ Ստեփան Միքայելյանը, ով արդեն իսկ որպես «ընտրված » թեկնածու մասնակցել է ԲԴԽ նիստերին, կայացրել է որոշումներ, հետո նոր է որոշել դիմել վերահաշվարկի համար, տրամաբանությունը հուշում էր, որ նա մինչ այդ պետք է դա աներ, հետո մասնակցեր ԲԴԽ նիստերին (առնվազն ընտրությունների ամփոփման ժամանակ Միքայելյանը տեղյակ էր այս խնդրին),

5) եթե դուք իրականում վստահ չէիք, որ տեղի է ունեցել լցոնումներ, ապա ի՞նչ էր լինելու, երբ վերահաշվարկից հետո պարզվեր դա, ի՞նչ էիք անելու, Երվանդ Խունդկարյանի կայացրած որոշումն անվավե՞ր էիք ճանաչելու, Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ ԲԴԽ նիստերը ոչ լեգիտի՞մ էիք համարելու, եթե այո, ապա ի՞նչ իրավական հիմքով, խնդրում եմ լուսավորեք չլուսավորվածիս,

6) արդյո՞ք այս ամենը ողջամտորեն չի վկայում, որ դուք, վերահաշվարկի ժամանակ, ՔԱՋ ՏԵՂՅԱԿ ԵՔ եղել, որ քվեատուփերում ամեն ինչ կարգին է, և վերջապես,

7) հաշվիչ հանձնաժողովի իմ հարգելի դատավորներ, արդյո՞ք դուք ընդունում եք, որ դուք չեք կարողանում անգամ 194 քվեաթերթիկ հաշվել և որ այդ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ բացառապես ձեր մեղքն է եղել: Եթե դուք դա ընդունում եք, ապա ես ստիպված եմ լինելու յուրաքանչյուր գործով ձեզ բացարկ հայտնեմ՝ ոչ կոմպետենտության հիմքով: Կարելի է կեղծել, կարելի է մանևրել, կարելի է լռել և ոչինչ չանել, կարելի է հեղափոխական ձևանալ, կարելի է լինել նախկին համակարգի երդվյալ վկան և միաժամանակ հանդես գալ ներկա համակարգի երդվյալ վկան, կարելի է ասել՝ «սա իմ գործը չի» կամ «միևնույն է ոչինչ չի փոխվի », ԿԱՐԵԼԻ Է ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԱԶԱՆԴ ՎԿԱՅԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ, բայց այս ամենով հանդերձ, խնդրում եմ հիմարի տեղ մի դրեք մարդկանց…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել