Մինսկում ի աջակցություն Լուկաշենկոյի հանրահավաք կանցկացվի

Ի պաշտպանություն Ալեքսանդր Լուկաշենկոյի Մինսկում հանրահավաք կանցկացվի: Այս մասին հայտնում է ВЕСТИ.ru-ն։

Բելառուսի նախագահին սատարելու գործողությունները կսկսվեն այսօր կեսօրին Անկախության հրապարակում, սպաների պալատում, Հաղթանակի հրապարակում և մայրաքաղաքի այլ մասերում:

Պետության ղեկավարի կողմնակիցները դուրս կգան «Մենք թույլ չենք տա, որ երկիրը բաժանվի» կարգախոսի ներքո:

Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես հավաքներ են կազմակերպում. կեսօրին ժամը 2-ին նրանք կոչ են անում գնալ նույն Անկախության հրապարակ ՝ «Հանուն ազատության» կոչվով երթով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել