Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հենց այս պահին ընթանում են Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքները:
Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս սկզբում դիտարկեցի այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։
Տեղում հանձնարարեցի անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է մատնանշած կառույցի ապամոնտաժումը։
Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելիեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։
Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ»: