Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի

Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Լուրը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթից կարող են օգտվել  Ռուսաստանի բնակիչները։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։ Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել