Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Լուրը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չվերթից կարող են օգտվել Ռուսաստանի բնակիչները։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։
Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։ Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։