«Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում 2013թ. փետրվարի 19-ին փաստաբան Սամվել Ջաղինյանի կողմից հրապարակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանի գրությունը հասցեագրված փաստաբանի ներկայացուցչին:
Նույն գրությունն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն: Այս մասին ««Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում այսօր գրել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները: Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանը ծառայողական պարտականությունները կատարել ոչ պատշաճ (ստորագրել է դատավորի փոխարեն-խմ.), ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի 2013թ. մարտի 18-ի հրամանով
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանին հայտարարվել է նկատողություն:
Աղբյուրը` Իրավաբան.net