Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 7-ին, նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը օգոստոսի 8-12-ը ներառյալ կգործուղվեն Լիբանանի Հանրապետություն (քաղաք Բեյրութ)՝ հումանիտար բեռն ուղեկցելու, հայ համայնքի ընդհանուր իրավիճակին, խնդիրներին ծանոթանալու, համայնքային կառույցների, հոգևոր շրջանակների հետ հանդիպելու, կարիքները գնահատելու և անհրաժեշտ աջակցության ուղիները մշակելու նպատակով:
Ընդունել ի գիտություն, որ գործուղումն իրականացվելու է հումանիտար օգնությունը փոխադրող ինքնաթիռով: