Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության եւ զորակցության ուղերձով դիմել է Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:

«Իմ եւ երեւանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ:

Ցավում ենք կատարվածի համար եւ բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:

Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը եւ դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ եւ ամուր»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել